Ստամբուլում ազատ արձակված իրավապաշտպաններից երկուսը լքել են Թուրքիան

Ստամբուլի դատարանի որոշմամբ պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններ՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին հեռացել են Թուրքիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Իրավապաշտպանները հոկտեմբերի 27-ին մեկնել են Բեռլին, որտեղ նրանց դիմավորել են հարազատները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում