Էրդողանը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը հոկտեմբերի 30-ին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստը կկայանա արդեն հոկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում