«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի որդին հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր և Սադոյանների միջև: Բեգլարյանի որդին` Հրանտ Բեգլարյանը, որի կնունքի ու հարսանիքի քավորը, ի դեպ, Սամվել Կարապետյանն է, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի տեղակալ է նշանակվել՝ հեռահար նպատակով։ Նա հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ:

«Ինչպես Սամվել Ալեքսանյանի զարմիկ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեպքում էր, այս պարագայում ևս սպասում են, որ «մեծանա»։ Կրտսեր Բեգլարյանը 24 տարեկան է, իսկ թաղապետ կարող են դառնալ 25 տարեկան ՀՀ քաղաքացիները: Այս առնչությամբ որևէ խնդիր չունի Աշոտ Արսենյանի` Ջերմուկի քաղաքապետացու որդին, նրա 25-ը վաղուց է լրացել»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում