«Հրապարակ». ԱԺ-ի բոցը. Սամվել Ալեքսանյանը հայ-իրաքյան խմբի ղեկավար է դարձել

«Հրապարակ»-ը գրել է. «Այս օրերին ԱԺ-ի ամենամեծ բոցը` ՀՀ ԱԺ հայ-իրաքյան խմբի ղեկավար է դարձել Սամվել Ալեքսանյանը, որն օրերս ընդունել է Իրաքից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը: Լիմինդրովիչը խմբի ղեկավար է դարձել նոր գումարման ԱԺ-ում և Հայաստան եկած իրաքցիներին «պտտում, պատիվ է տալիս մի ուրիշ ձև»,- ասաց մեր աղբյուրը:

Իրաքի և Քրդստանի հետ Ալեքսանյանի կապերը վաղուցվա պատմություն ունեն։ Վերջերս նրա անձնական հյուրն է եղել Քրդստանի «տամոժնու պետը», որը հանգրվանել է հենց Լիմինդրովիչի շքեղ տանը: Չնայած դրան, Լիմինդրովիչի գործերը Քրդստանում վատ են գնում. վիսկիի գործարանը փակման եզրին է, տավարի մսի արտահանումը` օդային էմբարգոների պատճառով, նույնպես «փակվել» է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում