Ֆրանսահայ գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով

Ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, Ժակ Ուլուսյանը երկար տարիներ գլխավորել է Հայկական հիշողության արխիվացման և հետազոտության ասոցիացիան (ARAM):

1998թ-ին Ուլուսյանը դարձել է «Ապրիլի 24-ի կոմիտեի» առաջին նախագահը, որը մարսելահայության հիմնական ներկայացուցչական կազմակերպությունն էր: 2006թ-ից նա գլխավորել է Հայկական հիշողության արխիվացման և հետազոտության ասոցիցիան:

Ուլուսյանն իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում ներգրավված է եղել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, իսկ այնուհետև պայքարել է նաև Ցեղասպանության ժխտողականության քրեականացման համար: Ասոցիացիայի կողմից հավաքագրված հայ համայնքի հիշողության նյութերի թվայնացումը Ուլուսյանի համար կարևորագույն առաքելություն են դարձել՝ «երիտասարդ սերնդին պատմությունը փոխանցելու համար»:

«Ինձ մեծ հաճույք և հպարտություն է պատճառում այս պատիվը, որն ընդունում են հանուն Հանրապետության և համամարդկային արժեքների»,- Մարսելում շքանշանի հանձնման արարողության ժամանակ ասել է Ուլուսյանը:այոց ցեղասՀհնհ

Հետևեք մեզ նաև Telegram-ում