Արցախի արտգործնախարարն ընդունել է ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։

Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում