ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ. Փենս

ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սպառնալիքի և սադրանքների ֆոնին կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում ևս կշարունակեն գործադրել տնտեսական ու դիվանագիտական ճնշում` նպատակ ունենալով Հյուսիսային Կորեային ստիպել հրաժարվել միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ծրագրից»,-ասել է Մայք Փենսը:

Հյուսիսային Կորեայում շուրջ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ այդ երկիրն ակտիվացվեց իր միջուկային-հրթիռային ծրագիրը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կտրուկ խստացրել է միջազգային սանկցիաների ռեժիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում