Վիգեն Սարգսյանն Արցախում հանդիպում է ունեցել նորավարտ սպաների հետ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Վիգեն Սարգսյանը անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Վերջում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում