Մամեդյարովը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մոտավոր ժամկետը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպման հստակ վայրն ու օրը դեռևս հայտնի չէ:

Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում