AM | RU
USD
EUR
RUB

Կանխատեսվում է ներդրումային ակտիվության աճ

Հայաստանի կառավարությունը 2018 թ. շարունակելու է կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը և տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի վերականգմանն ուղղված քաղաքականությունը՝ առաջնորդվելով միջնաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովման և արտահանումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ դարձնելու նպատակի իրագործման սկզբունքներով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կենտրոնական բանկի եզրակացությունը: «2018 թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տասներորդական տոկոս իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական աճի վերականգնմամբ և պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակի պահպանմամբ, այնպես էլ ներքին՝ Հայաստանում 2017 թ. իրականացված մի շարք բարեփոխումների և դրամավարկային ընդլայնող քաղաքականության արդյունքում շարունակվող տոկոսադրույքների նվազման ազդեցությամբ»,-նշեց Ջավադյանը:

Հատկանշական է, որ 2018 թ. ներդրումային միջավայրի բարելավումն ուղեկցվելու է արտահանելի ճյուղերին ուղղված ներդրումների խթանման շարունակականության ապահովմամբ: Տարվա ընթացքում կանխատեսվում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում ներդրումային ակտիվության աճ, ընդ որում՝ մասնավոր հատվածում կանխատեսվում է ավելի մեծ ներդրումային ակտիվություն: «Ուղղորդվելով մակրոտնտեսական կայունության պահպանման սկզբունքներով՝ 2018 թ. համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում 2017թ. սպասվող 3.6 տոկոսի դիմաց՝ ապահովելով ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Վերջինս կարևոր պայման է պետական պարտքի կայունացման և աստիճանական կրճատման համար»,- մանրամասնեց ՀՀ ԿԲ նախագահը:

2018 թ. կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը` եկամուտների չեզոք, իսկ ծախսերի` զսպող ազդակի դրսևորմամբ: Պետական բյուջեի եկամուտների մասով 2018թ. բյուջեի ծրագրի շրջանակներում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների տեսակարար կշռի 2017 թ. սպասվողի համեմատ ընդամենը 0.1 տոկոսով աճ, որի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21.3 տոկոս:

«2018 թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, որի պարագայում 2018 թ. տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա: Այդ ամենը, զուգակցվելով հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի շարունակականության ապահովմամբ, կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը հիմքեր ստեղծելով երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի համար»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan