Ոստիկանությունն ազատեց Արմավիրի մանկապարտեզում պատանդ պահվող երեխային

Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխան ազատ արձակվեց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև երեխային մանկապարտեզի շենքից դուրս բերելը հնչեցին կրակոցներ, որից հետո ոստիկանության աշխատակիցները շենքից դուրս բերեցին երեխային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում