Ոստիկանությունը մանկապարտեզում երեխային պատանդ պահողին վնասազերծելու համար հատուկ միջոց է կիրառել
30/10/2017 20:39
Նմանատիպ
Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեք տարեկան երեխային պատանդ պահած քաղաքացին փորձել է ինքն իրեն վնասել, իսկ ոստիկանները նրան վնասազերծելու համար հատուկ միջոց են կիրառել: Երեխային ազատ արձակելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Պատանդառուն ինքնավնասում էր փորձում կատարել, նրան վնասազերծելու համար ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել»,- ասաց Պողոսյանը:
Նա նաև հայտնեց, որ զինված անձի կողմից պատանդ պահվող երեխան անվնաս է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում