«Ժամանակ». ԵՄ-ում սկանդալ է հասունանում
31/10/2017 09:09
Նմանատիպ
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է:
Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում