«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը վիրահատվել է

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երևանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է:

«Անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի որևէ կերպ չեմ մեկնաբանի լուրը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Արսենյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Թերթը նշել է, որ Արսենյանը վերջին շրջանում պասիվ է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ չի տալիս: Մամուլը ժամանակին գրեց, որ Արսենյանը վաճառել է բիզնեսը, և տեղեկություններ կային, թե պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում