«Հայկական ժամանակ». ՃՈ-ն 43 հատ նոր ավտոմեքենա է ձեռք բերել

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկացել է, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երևան» ընկերությունից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա։

«Ոստիկանությանը «Տոյոտա-Երևան» ընկերությանը այս 43 մեքենաների համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ։ Պայմանագրի համաձայն՝ 27 մեքենաներից յուրաքաչյուրի արժեքը 8 մլն 120 հազար դրամ է, իսկ 16-ինը՝ 8,5 մլն։ Պայմանագրում առկա տեղեկություններով մեքենաներ արտադրող երկիրը Թուրքիան է։ «Տոյոտա-Երևան» ընկերությունը, հիշեցնենք, կապվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվան հետ։ Ոստիկանության մեքենաներ ապահովագրվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունից, որը կրկին կապվում է Քոչարյանների ընտանիքի հետ»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում