«Ժամանակ». Թոշակների և աշխատավարձերի բարձրացման փոխարեն ՀՀ-ում հարկերն ու ապրանքների գներն են բարձրանալու

«Ժամանակ»-ը գրել է. «Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանել է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, դրա փոխարեն անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները։

Բայց Արամյանը խոստանում է, որ առաջիկա տարիներին Հայաստանում լինելու է 4-5 տոկոսանոց տնտեսական աճ, իրենք հիմա զբաղված են նախադրյալներ ստեղծելով։ Մնում է, որ մինչ այդ նախադրյալների ստեղծումը Արամյանի ու Կարապետյանից բացի, երկրում էլի մարդ մնացած լինի, որովհետև միակ բանը, ինչը Արամյանի և նրա ղեկավար Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության արդյունքում կայուն աճ է արձանագրում ՝ արտագաղթն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում