AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական ագրեսիան չպետք է պարգևատրվի ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության միջոցով. Forbes

 
 
 

Խորհրդային Միության կողմից «բաժանիր, որ տիրես» քաղաքականության պատճառով ԽՍՀՄ փլուզումը վիճարկելի տարածքներում կործանարար պատերազմների պատճառ դարձավ: Հետխորհրդային տարածքում ամենաերկարատև խնդիրն առաջացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի շուրջ: Եվ այս հակամարտությունը յուրահատուկ է, քանի որ այն միջնորդավորված պատերազմ չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և հետաքրքիր է այն դիտարկել հակամարտության վաղ շրջանում Ամերիկայի դիրքորոշման տեսանկյունից: Այս մասին հեղինակավոր Forbes պարբերականում հրապարակված հոդվածում գրում են Կովկասի հարցերով փորձագետներ Մովսես Տեր-Հովհաննիսյանն ու Սուրեն Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը հայեր էին, սակայն Իոսիֆ Ստալինն այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով էթնիկ հողի վրա անկարգություններ առաջացնել, ինչը թույլ կտար ավելի հեշտ կառավարել այդ խմբերին: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, և այն հռչակեց անկախ պետություն դառնալու իր կամքը: Չկարողանալով ճնշել առանձնանալու վերաբերյալ մեծամասնության աջակցությունը՝ ադրբեջանական կառավարությունը սկսեց անկանոն կերպով գնդակոծել և բլոկադայի ենթարկել քաղաքացիական բնակչությանը: Այս դրվագին նախորդել էին ադրբեջանական քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայերի դեմ արյունալի պոգրոմները, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող տեղահանումները, որին տրվել էր «Օղակ գործողություն» անվանումը»,- նշում են հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ Հայաստանը, տեսնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, չմնաց անգործ: Շատերը համոզված էին, որ ադրբեջանական կողմի սկսած գործողությունները ավելի մեծ բռնության նախաբանն են միայն՝ Հայոց ցեղասպանության նման, որը 20-րդ դարասկզբին իրականացվեց Օսմանյան կայսրությունում:

Մինչ Արցախն աջակցություն էր ստանում միայն Հայաստանից, Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Աֆղանստանից եկած մոջահեդները, Չեչնիայից ժամանած իսլամիստները: Եվ քանի որ Հայաստանը պատերազմի դաշտում հաղթանակներ տարավ վահաբիստների և ադրբեջանցի ծայրահեղականների նկատմամբ, ցամաքով շրջապատված, 3 մլն բնակչություն ունեցող երկիրը շրջափակման ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Բլոկադայից հետո ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որը թույլ չի տալիս ուղղակիորեն ԱՄՆ կողմից աջակցություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը հստակ քայլեր չի ձեռնարկել՝ վերացնելու շրջափակումը, այլ պատժելի գործողությունները և Հայաստանի, և ԼՂՀ նկատմամբ:

«Այդպիսով Ադրբեջանը դարձավ միակ հետխորհրդային երկիրը, որը աջակցություն չէր ստանում Միացյալ Նահանգներից: Այս քաղաքականությունը մնաց անփոփոխ մինչև սեպտեմբերի 11-ի հարձակումները: Նախագահ Բուշը պահանջեց վերացնել 907 բանաձևը, որով արդեն թույլ էր տալիս Ադրբեջանին ստանալ ԱՄՆ օգնությունը: Այդ տարվանից հետո ամեն տարի նավթային պաշարներով հարուստ կասպյան երկիրը որպես ԱՄՆ օգնություն է ստանում 20 մլն ԱՄՆ դոլար»,- գրում են հեղինակները:

Փորձագետները հիշեցրել են, որ 2016 թվականի ապրիլին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ բռնության ամենամեծ դրսևորումը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ հարձակումների ժամանակ Ադրբեջանը խախտել է 907 բանաձևով նախատեսված պայմանները: «Ակնհայտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական բանակի սպաները, ովքեր որպես ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության մաս պատրաստություն են անցել ԱՄՆ բանակում, սպանվեցին հայկական Թալիշ գյուղում ապրիլյան գործողությունների ժամանակ: Գնդապետ Վուլգար Յուսիֆովը մարզվել է 2007 թվականին Արիզոնայում՝ ԱՄՆ բանակի հետախուզական կենտրոնում: 2016 թվականի ապրիլի 3-ին նա էր ղեկավարում հատուկ ուժայինների ջոկատը, որը հարձակվեց գյուղի վրա: Մյուս գնդապետը՝ Մուրադ Միրզաևը, 2005-2006 թվականներին հաճախել է Սան Անտոնիոյի պաշտպանական լեզվի ինստիտուտ:

Այս խախտումներն ավելի սարսափելի են դարձնում այն զզվելի հանցագործությունները (ինչպես գլխատումները և երեք տարեց քաղաքացիական անձանց խեղումները), որոնք իրականացվել են այս մարդկանց հրամանով»,- նշել են հոդվածագիրները՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմի հանցագործություններից հետո Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը պահանջեցին «Լեհիի օրենքով» հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ:

«Որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանից լայնամասշտաբ ռազմական արկածախնդրություն չակնկալի, ինչպես տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին, ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը՝ օգնություն տրամադրելու առանց այն էլ հարուստ ագրեսորին, որը խախտում է ԱՄՆ օրենքը»,- եզրափակել են հեղինակները:

Լրահոս
Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Երևանում ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում ոստիկանության բաժին տարված անչափահասներին Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում Ժամը 13:30-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Ձերբակալվել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan