Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ Է դարձել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ Է դարձել:

Ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել Է Corriere della Sera թերթը, Ֆլորենցիայի դատախազությունը կրկին բացել Է գործը՝ նոր նյութեր ստանալով այսպես կոչված մաֆիայի հետ պետության նախահամաձայնության դատավարության վերաբերյալ: Այդ գործը քննվում Էր արդեն մի քանի տարի, եւ առաջին անգամ մաֆիականների հետ ամբաստանյալների աթոռին են հայտնվել նաեւ նախկին պետական պաշտոնյաներ:

Հետաքննությունը ենթադրում Է, որ պետությունն ինչ-որ կերպ կանգնած Է եղել 1990-ական թվականներին Իտալիայում կատարված ահաբեկչության մի շարք ակտերի հետեւում: Մասնավորապես, Բեռլուսկոնիին, որն առաջին անգամ վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1994 թվականին, կասկածում են այն բանում, որ նա կարող Էր 1993 թվականին ռումբերի պայթուններ պատվիրել Միլանում, Հռոմում եւ Ֆլորենցիայում:

Հետաքննությունը բացելու առիթ են ծառայել «Կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Ջուզեպե Գրավիանոյի գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները, որը քաղաքական գործչի անունն Է հիշատակում՝ խոսելով այդ տարիների փաստերի մասին: Գրավիանոն կալանավորվել Է 1994 թվականին եւ այժմ ցմահ բանտարկության պատիժ Է կրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում