AM | RU
USD
EUR
RUB

Ոչ ոք չի ցանկանում լինել մարդասպանի թոռ. թուրք լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին

 
 

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն կարևոր է համարում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու գործում։ Այս մասին Էջմիածնում նա խոսեց լրագրողների հետ, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովին։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակություններն այս հարցում շատ մեծ դեր ունեն խաղալու։ Դուք գիտեք, որ մեր երկու երկրների միջև կան քաղաքական ու պատմական խնդիրներ, բայց առավել կարևոր է սոցիալական խաղաղության հաստատումը»,- ասաց նա։

Սերդար Քորուջուն կարծում է, որ դեռևս մոտ չէ այն օրը, երբ թուրք ժողովուրդը կասի՝ «այո ցեղասպանություն եղել է», որովհետև, ըստ նրա, դա երկարատև գործընթաց է։ «Հրանտ Դինքի սպանությունից հետո արթնացում եղավ, շատերը խոսեցին այդ իրողությունների մասին։ Հիմա շատերը գիտեն, որ ցեղասպանություն եղել է, բայց ընդունումն ավելի բարդ գործընթաց է։ Ոչ մեկը չի ուզում իմանալ, որ իրենց տատիկն ու պապիկը մարդասպան են։ Ոչ մեկը չի ցանկանում լինել մարդասպանի թոռ»,-նշեց լրագրողը։ Նրա խոսքով՝ ինչպես իր, այնպես էլ մյուս թուրքերի համար Հայաստան գալը դժվար է այնպես, ինչպես գերմանացիների համար Երուսաղեմ գնալը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր տեսլականի մասին խոսելիս՝ Սերդար Քորուջուն կարևոր համարեց դեմ առ դեմ երկխոսության շարունակությունը։ «Ֆուտբոլային դիվանագիտությունը շատ լավ հնարավորություն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ես կարծում եմ՝ պաշտոնական մակարդակում այդպիսի քայլերը կարևոր են, քանի որ փակ դռներով հարցեր չեն լուծվում։ Մենք նորանոր քայլերի կարիքն ունենք, մենք պետք է բացենք մեր դռները, պետք է ավելի շատ երկխոսենք իրար հետ։ Ես այսպես եմ տեսնում ելքը»,-եզրափակեց նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, կայացավ տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։

Լրահոս
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan