AM | RU
USD
EUR
RUB

Իսլամական հեղափոխությունը իրանցիների խորքային պետականության ապստամբությունն էր

 
 

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

1979֊ին Իրանի բնակչությունը 25 միլիոն էր, հիմա` 78 միլիոն։ Աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկն է, որտեղ իսլամական հեղափոխության ճարտարապետները կարողացել են շուրջ մեկ միլիոն զոհերի գնով պետություն փրկել ԱՄՆ֊ի և սովետների կողմից աջակցվող իրաքյան ագրեսիայից` 38 տարվա մեջ բնակչության թիվը համարյա եռապատկելով, միջազգային կոշտ սոցիալ֊տնտեսական սանկցիաների տակ գտնվող երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ֊ն միջինացված հասցնելով 5300 դոլարի։ Իսկ իրանական սոցիալական արդարության համակարգին աշխարհի զարգացած հատվածի շատ պետություններ կնախանձեին:

Իրենք հիմա իրավունք ունեն պարծենալու, որ Հունաստան֊Հռոմից սկսած բոլորին հաղթել են, և այսօր Բեյրութից մինչև Քաբուլ առանց Իրանի հարց չի լուծվում։ Նախորդ 7000 տարիների ընթացքում ում հետ ասես հարցեր ու կոնֆլիկտներ են ունեցել, և բոլորին հաղթել են(բացի ռուսներից երևի թե): Ըստ էության` Իրանն այսօր Սասանյանների շրջանի ազդեցությունն ունի Եվրասիայում` ձգտելով Աքեմենյանների գերակայությանը...

Միգուցե շատերին տարօրինակ թվա, բայց իրանական ժողովրդագրական բումը կապված էր նրա հետ, որ այաթոլաները շահի շրջանում աշխարհիկացած կանանց շրջազգետները փոխեցին չադրաներով` կնոջ հիմնական գործառույթը սահմանելով երեխա բերելն ու ֆիրդուսյան ոգով դաստիարակելը: Միևնույն ժամանակ, Թեհրանում վարորդների մեծամասնությունը կանայք են: Ի դեպ, Չինաստանում էլ եկել են այն եզրակացության, որ դեմոգրաֆիական խնդիրը կարգավորելու միակ ճանապարհը կանանց էմանսիպացիան է: Փաստացի, չինացիներն այսօր փորձում են անել իրանցիների արածի ճիշտ հակառակը: Ինչպես ասում են` ամեն մարդ իր դարդին...

Անկյունաքարային հարց է նաև այն, որ իսլամական հեղափոխությունը տղամարդկանց հեղափոխություն չէր, դա իրանցիների խորքային պետականության ապստամբությունն էր, որի կրողը համավասարապես տղամարդիկ են և կանայք: Դա ազգային ծրագիր էր, որը հաջողությամբ իրականացնում են մինչև հիմա: Այսօրվա կյանքի բարիքներից հրաժարվելու, ծանր զրկանքների գնով հաջորդ սերունդների համար կենսունակ, մրցունակ և գերակայության ձգտող պետություն ու հասարակություն ստեղծել կարող է միայն 7000 տարի անընդմեջ պետականություն ունեցող ազգը, որը հասարակական հարաբերությունները կարգավորող միակ ինստիտուտի` պետության խորքային ընակալումն ու դրա արժեքը երևի թե գենետիկ կոդի է վերածել:

Մենք ի՞նչ ենք արել: Տեղի-անտեղի գլուխ ենք գովում, որ կանանց էմանսիպացիայի հարցը Հայաստանում վաղուց լուծված է, և ամեն ինչ անում ենք համակարգն ավելի կարգավորելու համար: Ի՞նչ արդյունք ունեք. ծնելիությունը 2.4-ից իջել է 1.6-ի: Եվ, թող ոչ մեկ ֆինանսական հիմնավորումներ չբերի. հնդիկներն ու ինդոնեզացիները մեզանից վատ են ապրում, իսկ մեզանից շատ ավելի լավ ապրող ժողովուրդներ կան, որ մեզանից շատ ավելի հետ են ծնելիությամբ: Երբ կառավարությունում էի աշխատում, մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնց ընթացքում միջազգային լավագույն փորձագետները մեզ բացատրում էին, որ դեմոգրաֆիական խնդիրը ուղիղ կապված է ձեր ընտանեկան մոդելի և կանանց էմանսիպացիայի հետ: Ասում էին` դուք եվրոպական մոդելի ընտանիք ունեք, նույնը` վրացիների մոտ է, ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, անգամ ադրբեջանցիների ու ղազախների: Բացատրում էին, որ սոցիալ-ֆինանսական խթանումներով ծնելիության ավելացման լավագույն ծրագիրն ունեցել է Ռուսաստանը, բայց չի աշխատել, որովհետև ընտանիքի մոդելի և կանանց էմանսիպացիայի հետ է կապված խնդիրը, ոչ թե փողի:

Տարըմբռնումներից խուսափելու համար հատուկ շեշտում եմ. այս թեմայով ոչ մի բան չեմ առաջարկում և ոչ մի բան չեմ հիմնավորում ու երբեք չեմ մտածել, որ իմ կարծիքը վերին ատյանի ճշմարտությունն է: Ուղղակի չգիտեմ, անկեղծ չգիտեմ, չունեմ այդ հարցի պատասխանը. մենք ճի՞շտ ենք արել և անում, թե՞ ոչ...

Լրահոս
«Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan