«Ժամանակ». Նապոլեոն Ազիզյանը 2018-ի բյուջեից «լավ բանի» ակնկալիք չունի

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը 2018-ի բյուջեից «լավ բանի» ակնկալիք չունի։

«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշել է. «Բյուջեում չի արտացոլվում, որ քաղաքացիների կյանքում փոփոխություններ են լինելու։ Էս բյուջեից ժողովուրդը, բացի վատից, ոչ մի լավ բան ակնկալելու չունի։ Եթե 5000 աշխատատեղ պետք է կրճատվի, աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացում չկա, և առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, բյուջեում ինչն էլ նկարեն՝ բացարձակ կարևոր չէ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում