«Հայկական ժամանակ». Տաքսիստները դատի կտան վարչապետին ու տրանսպորտի նախարարին

Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին: Վարչապետին դատի տալու պատճառը տաքսիստներին անթրաշ անվանելն է:

Նրանք պահանջելու են դատարանից պատասխանատվության ենթարկել կառավարության ղեկավարին՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, իսկ Վահան Մարտիրոսյանին այն բանի համար, որ վերջինս նախ՝ խաբել է տաքսիստներին, և հետո չի ստեղծել տրանսպորրտի հարցով հասարակական խորհուրդ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Ոլորտում հազար հոգի ՊՆ-ի սպաներ են քշում, ոստիկանության աշխատակիցներ: Հիմա թող ինքն ապացուցի, որ չանթով, թրաշով, սիգարետը բերանին են: Այնինչ դեպուտատներ կան, որոնք թրաշով են լինում, սիգարետները բերաններին: Պետք է պատասխան տա վարչապետն իր արտահայտության համար, որն իրեն փոխանցել է իր գերազանցիկ նախարարը»,- ասել է Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի դեմ ներկայացվելիք հայցին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում