ԱՄՆ-ի Կոնգրեսում արտոնել են անձնագրերի հետկանչումն ահաբեկչության հետ կապերի համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 1-ին հաստատել Է այն օրինագիծը, որը Պետդեպարտամենտին թույլատրում Է ամերիկյան անձանագրից զրկել ահաբեկչության հետ կապերի համար:

Դա վկայում են քվեարկության արդյունքները: Նախագիծը հունվարին ներկայացրել Էր արտաքին գործերի կոմիտեի անդամ Թեդ Պոն: Փաստաթուղթը, որը լրացնում Է անձնագրի մասին 1926 թվականի օրենքը եւ «Պետդեպարտամենտին ցուցում Է տալիս մերժել անձնագրի տրամադրումն այն անձին, որն ահաբեկչական կազմակերպության անդամ Է, կապված Է դրա հետ կամ նյութական աջակցություն Է ցույց տալիս դրան», ինչպես նաեւ թույլ Է տալիս հետ կանչել անձնագիրն նման անձանցից:

Փաստաթուղթն այժմ պետք Է քվեարկության դրվի Սենատում, ինչից հետո կներկայացվի նախագահի ստորագրմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում