Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Եռահարկ շինության առաջին հարկում այրվել է դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ, և 2 խմ պարան:

Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում