AM | RU
USD
EUR
RUB

Բերման ենթարկված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվի՝ հակառակ դեպքում ազատ կարձակվի

 
 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են բերված անձի իրավունքներին և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցերին:

«Բանն այն է, որ բերված անձը մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում: Մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ, հակառակ դեպքում` պետք է ազատ արձակվի: Սա լուրջ խթան է, որպեսզի մենք պաշտպանենք այդ անձանց իրավունքները: Բացի այդ, մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը, մենք նախատեսում ենք մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի: Դրանք են` իմանալ ազատությունից զրկվելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում, գրավոր ծանուցում և պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան և իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտության», -  ասաց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ձերբակալման դատական բողոքարկման հստակ ընթացակարգ:

«Դա նախատեսում է նաև արտառոց դեպք, երբ ներկայացվում է հիմնավոր պատճառ, առերևույթ հիմքեր, որ կա վատ վերաբերմունքի վտանգ, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով կալանավորմանը՝ Հարությունյանն ասաց, որ ներկա օրենսդրությամբ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ` հատկապես խոսքը վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն:

«Այս «կամ»-ն իրականում շատ է բացում դաշտը: Այդ «կամ»-ը փոխելով «և»-ով՝ մենք իրապես փոխում ենք իրավիճակը: Այսինքն՝կալանավորման որոշում կայացնելու համար պետք է առկա լինի մեկ տարուց ավելի ազատազրկման պատժով հանցագործություն և մյուս երկու հիմքերից գոնե մեկը», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ներկայացված նախագծով կարգավորվում է նաև, թե դատավարության, որ մասնակիցները, որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց և հստակեցվում է` որոնք են համարվում քրեադատավարական օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները:

Լրահոս
Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan