ԱՄՆ-ն առայժմ չի դադարեցնում այցագրային վիճակախաղը. Պետդեպ

Վաշինգտոնը չի դադարեցնում այցագրային վիճակախաղի ծրագիրը եւ ոչ մի կարգի փոփոխություններ չի մտցնում դրանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտում:

«Ներկայում ոչ մի կարգի փոփոխություններ չեն կատարվում «Այցագրային բազմազանության վիճակախաղային ծրագրում», որը սահմանված Է օրենքով»,- ասել են գործակալությանը: Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ԱՄՆ-ում կեցության վկայագիրը (գրին քարտը, green card) չեղարկելու վճռականության մասին: Նոյեմբերի 1-ին հայտնի Է դարձել, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարած ուզբեկստանցի 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը գրին քարտ Է շահել վիճակախաղով եւ ժամանել ԱՄՆ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում