«Հրապարակ». Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծարվելու է։ Ավելին՝ արդեն աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկել: ՊՈԱԿ-ի ղեկավար Դիանա Ղազարյանը թերթի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել լուրը՝ խորհուրդ տալով դիմել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Կառավարությունից թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պետական համակարգում իրականացվող փոփոխությունների շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը:

«Դրանով պայմանավորված, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր՝ 46 աշխատակիցներին ծանուցվել է ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծման մասին: Հաստիքացուցակը կհաստատվի ավելի ուշ: Խնայողությունների մասին տեղեկություն հնարավոր կլինի ներկայացնել վերակազմավորման գործընթացի ավարտից հետո»,- նշված է թերթին տրամադրված պատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում