«Հայկական ժամանակ». Կոտայքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության պատճառները բացահայտվել են

Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհայտ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված. գրել է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։

«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել»,- գրել է թերթը։ Ըստ թերթի, իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում