Պուչդեմոնը պահանջել Է ազատ արձակել ձերբակալված կատալոնացի բոլոր քաղաքական գործիչներին

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ժեներալիտետի (կառավարության) անդամների ձերբակալումը համարել Է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել Է ազատ արձակել իր ստորադրյալներին: Այս մասին նա հայտարարել Է TV3 հեռուստաալիքի եթերում՝ գտնվելով Բելգիայում:

Նոյեմբերի 2-ին ավելի վաղ Իսպանիայում դատավորը կարգադրել Է մինչեւ գործի ըստ Էության քննությունը կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ժեներալիտետի ութ նախկին անդամների: Պուչդեմոնն ինքը եւ կատալոնաց եւս մի քանի քաղաքական գործիչներ չեն վերադարձել Բրյուսելից, ուր մեկնել Էին, եւ չեն ներկայացել դատական նիստին:

«Որպես (ժեներալիտետի) օրինական նախագահ՝ ես պահանջում եմ ազատ արձակել դրա խորհրդականներին»,- հայտարարել Է Պուչդեմոնը Կատալոնիայի TV3 հեռուստաալիքի եթերում: Նախկին վարչապետը կատալոնացի քաղաքական գործիչների ձերբակալումները որակել Է «ծանրագույն ոտնձգություն ժողովրդավարության դեմ եւ հարված տարածաշրջանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:

Պուչդեմոնի փաստաբան Պոլ Բեկարն ավելի ուշ Բելգիայի RTBF հեռուստաալիքին հայտնել Է, որ իր պաշտպանյալը չի պլանավորում թաքնվել եվրոպական կալանագրից եւ ենթարկվել այդ հարցով Բելգիայի արդարադատության վճռին: Ըստ որում, ինչպես ճշտում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Կատալոնիայի ղեկավարի վերաբերյալ որոշում դեռեւս չի ընդունվել. Բրյուսելը կարող Է հրաժարվել Մադրիդի տված կալանագրի կատարումից, եթե համարի, որ խոսքը վերաբերում Է մարդու հիմնարար իրավունքների խախտումներին:

Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ նոյեմբերի 2-ի երեկոյան տարածաշրջանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հանրահավաքի Էին դուրս եկել Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են կալանքից ազատ արձակել կատալոնացի քաղաքական գործիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում