«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել, քանի որ ավարտվել է նրա պատժի կրման ժամկետը: Նա կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին:

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր էր ճանաչել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ անունն արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու գործով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում