Միացյալ Նահանգները կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս միտքը հերթական անգամ հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած վերջին հանդիպմանը՝ Սեկուտան ասել է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը, և այդ աշխատանքը շարունակվում է: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Նման լուծումն անչափ կարևոր է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում