Լավրովը կարևորել է ԵԱՀԿ ներուժի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Լավրովն ընդգծել է, որ կարևոր է օգտագործել ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների կարգավորման նպատակով: «Նախ և առաջ խոսքը Ուկրաինայի, ինչպես նաև Մերձդնեստրի մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- նշել է ՌԴ արտգործնախարարը՝ կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունը Ժնևյան քննարկումներին, ինչպես նաև Բալկաններում տարվող աշխատանքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում