«Հրապարակ». ՀԾԿՀ-ը կմերժի «Վեոլիա ջուր» ընկերության՝ ջրի սակագնի բարձրացման հայտը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։ Այժմ քննարկվում է մի կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը։

«Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձևավորված պետբյուջեն»,-մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում