«Ժողովուրդ». «Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորանքներով

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Երևանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

««Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը: Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում