AM | RU
USD
EUR
RUB

Շաքարավազի գնի իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ

 
 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում: «Շաքարավազի գինը կտրուկ նվազել է` շուրջ 14 տոկոսով, ու այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Շաքարավազի շուկայում գների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ»,-ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-հավելեց Արտակ Շաբոյանը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում շաքարավազի գինը միջազգային միջին գներից բարձր է` ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Գների բարձր ու ցածր լինելու մասին խոսելիս պետք է առարկայական լինենք: Գնագոյացման մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր նվազագույն գներով է վաճառվում ապրանքը, ու պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային մեծ ծախսեր են կատարում ներկրողները»:

 

Լրահոս
Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan