Գյումրու մաքսատան դիմաց միմյանց բախվել են ռուս և վրացի վարորդների մեքենաները. մեկ անձ մահացել է

Փրկարարական ծառայություն նոյեմբերի 4-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Ռախմանովիչ) բախվել է կայանած «DAF» մակնիշի (վարորդ՝ Զեդուբուկի Պեռուլովակից Վրաստանի Հանրապետության քաղաքացի) կցորդիչով բեռնատարին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ալեքսանդր Ռախմանովիչը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Լ. Մ.-ին և 1992 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս է բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ: Լ. Բ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Լ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում