Ղրղզստանում քրեական գործ են հարուցել երկրի նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախագահի նախկին թեկնածու Օմուրբեկ Բաբանովի նկատմամբ՝ նախընտրական քարոզչության շրջանում սահմանադրական կարգը խախտելու համար: Այդ մասին հաղորդում է Ղրղզստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Հարուցվել է քրեական գործ պատգամավոր Օմուրբեկ Բաբանովի նկատմամբ «միջազգային, միջռասսայական թշնամանք հրահրելու», «սահմանադրական կարգի խախտման կոչեր անելու» հոդվածներով»,- տեղեկացնում է մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տեղեկություններով, նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի հարավում սեպտեմբերի 28-ին հանդես գալով ելույթով՝ Բաբանովը թույլ է տվել արտահայտություններ, որոնք ընդունվել են որպես երկրի բնակչության մի մասին ուղղված ազգայնական կոչեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում