Արցախա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ

Արցախա-ադրբեջանական սահմանագծում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում