Բելգիայի դատարանն ազատեց Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին. Reuters

Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել Է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել Է Իսպանիայի կողմից:

Ինչպես հավելում Է գործակալությունը՝ հղում անելով դատախազության ներկայացուցիչներին, բոլոր հինգին Էլ արգելված Է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան:

Ավելի վաղ Կատալոնիայի նախկին ղեկավարն ու նրա չորս զինակիցները հանձնվել Էին բելգիական ոստիկանությանը:

Մինչ այդ դատարանն արդեն կալանքի տակ Էր վերցրել կատալոնյան դեպարտամենտների ութ նախկին ղեկավարների, այդ թվում՝ ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասին: Իսպանիայի դատախազությունը նրանց մեղադրում Է ապստամբության, խռովության եւ վատնումների մեջ: Պուչդեմոնը պնդում Է, որ ինքը չի փորձում խույս տալ արդարադատությունից: Կատալոնիայի նախկին ղեկավարի թիմն իր դեմ առաջադրված մեղադրանքներն արդեն որակել Է չհիմնավորված եւ հայտարարել Է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում