AM | RU
USD
EUR
RUB

ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47 հարկ վճարողի է վերադարձվել միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. նույն ամսում 5,1 մլրդ դրամ էր վերադարձվել 19 հարկ վճարողի: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66%-ով, իսկ այն ստացած տնտեսվարողների թիվը՝ 147%-ով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քանի որ հայտերի ուսումնասիրությունն ու գումարի վերադարձն իրականացվում է անհամեմատ սեղմ ժամկետում, տնտեսվարողների շրջանում վստահություն է ձևավորել գործընթացի նկատմամբ: Անգամ շատ են դեպքերը, երբ մի քանի տարվա վաղեմությամբ գործարքների համար ԱԱՀ գումարների վերադարձի դիմում են ներկայացնում»,-նկատել է Արման Միրզոյանը:

Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 hարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%: Մասնավորապես՝ 2016թ. 10 ամսում 38,7 մլրդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, մինչդեռ 2017թ. 10,5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով կամ 60%-ով ավելի տնտեսվարողի: «Զգալիորեն՝ ավելի քան մեկ ամսով, կրճատվել է նաև ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը, որը պայմանավորող գործոններից է մինչև 20 մլն դրամի չափով գումար պարունակող հայտերի հիման վրա վերադարձների իրականացման պարզեցված ընթացակարգը: Բացի այդ, ՊԵԿ-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ իրականացվող ուսումնասիրությունների և վերադարձների գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով»,-ընդգծել է Արման Միրզոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում՝ մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ-ի արագ վերադարձը, ըստ Արման Միրզոյանի, բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ՝ դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը, ինչը հանգեցնում է տնտեսական ակտիվության ավելացմանը. «Գործընթացը տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման լրացուցիչ խթան է: Պետության հետ հաստատված կառուցողական գործընկերությունը բիզնեսին զերծ է պահում ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելուց, մասնավորապես՝ վարկ վերցնելուց»:

Հոլանդական վարդերի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանի դիտարկմամբ, իրենց ընկերությանը կարճ ժամանակում վերադարձված ԱԱՀ գումարը կարողացել են ուղղել փաթեթավորման սարքավորումների ձեռքբերմանն ու ջերմատան արդիականացմանը. «Տնտեսվարողների զգալի մասը վարկային մեծ պարտավորություններ ունի, իսկ ԱԱՀ գումարի կազմակերպված և արագ վերադարձն ազատ շրջանառու միջոց է տալիս, որը կարողանում ենք նպատակային օգտագործել»: Գործընթացի առավելությունը նկատել է նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Վարսիկ Նազարյան. «ԱԱՀ գումարի վերադարձի շնորհիվ այս տարի գյուղացիներին պարտավորություն չունենք: Մինչև 20 մլն դրամի հայտ ներկայացնելուց հետո ԱԱՀ-ի գումարն ստացել ենք ընդամենը 3-4 օրում, իսկ 140 մլն դրամը՝ 15 օրում»:

Լրահոս
Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ալիևը զենքով կպահի իշխանությունը Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները ԼՂ հակամարտության կարգավորումը՝ ՄԱԿ-ի գերակայությունների թվում Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը «Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջում Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Վերցրու´ կացինը... Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը. Կարեն Կարապետյանը դժգոհեց նախագծերի համար լրացուցիչ օրեր խնդրելու պրակտիկայից Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan