Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարևորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժեւորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում