«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի հարաբերություններն ավելի են լարվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ։ Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել. Գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթի հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ, վարչապետը, արդեն տևական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարև չի տալիս նրան։ Կարեն Կարապետյանի համար թեև Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի կարող նրան ստիպել՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, և այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է։ Այսինքն որքան էլ չսիրի վարչապետն նախարարին, միևնույն է՝ նրանից ազատվել չի կարող։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ էլ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը։ Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ։

Թերթի տեղեկություններով ՝ ՀՅԴ-ում էլ ոմանք չեն ողջունում Մինասյանի ըմբոստությունը և գտնում են, որ նա, ամեն դեպքում, չպետք է էլ ավելի լարի առանց այն էլ լարված հարաբերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում