«Ժամանակ». Կառավարության կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը վտանգավոր նպատակներ ունի

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ., սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից, այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ։

Օրենքի նախագծով սահմանվում է հարցերի այն շրջանակը, որոնք կարող են դրվել հանրաքվեի։ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ հանրաքվեի միջոցով կարող են լուծվել ՀՀ տարածքի փոփոխության հետ կապված հարցերը։

Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակները նկատի ունեն Հայաստանի տարածքի ընդլայնումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում