Թրամփը Կոնգրեսից փող է խնդրել Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին խնդրել է ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի պատճառով: Ներկայացուցիչներին պալատին հղած նրա ուղերձը հրապարակված է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Խնդրանքը ներառում է լրացուցիչ 4 միլիարդ դոլար հակահրթիռային համակարգերի օժանդակման եւ պաշտպանության կատարելագործման համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքին հակազդելու նպատակով»,- ասված է նամակում: Նոյեմբերի 6-ին Թրամփը Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմավարական հանդուրժողության դարաշրջանն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում