Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերակենդանացման հերթական միտումներ է նկատում

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո վերակենդանացման միտումներ է տեսնում: Քաղաքագետն այս մասին նշեց նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ավելի շատ նպատակ ունեն նվազեցնելու բռնությունը:

Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, առաջընթաց եւս չկա, իսկ բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում