Քաղաքագետը ՏԻՄ ընտրություններին հիսուն տոկոս մասնակցությունը բավական լավ արդյունք է համարում

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության 69 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաքրքիր է որակում: Նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այդ տեսակի ընտրությունների համար հիսուն տոկոս մասնակցություննը բավականին լավ արդյունք է: «Ընտրությունները հետաքրքիր էին նաև նրանով, որ որոշ, հատկապես գյուղական համայնքներում, հաղթել են ոչ ֆավորիտները, իսկ քաղաքային համայնքներում մրցակցություն պարզապես չի էլեղել՝ ֆավորիտը միայնակ է պայքարել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում