«Հայկական ժամանակ». Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ զանգահարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին և հրավիրել հանդիպման: Վերջիններս, սակայն, մերժել էին հրավերը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հրավերը մերժելու մի քանի պատճառ է նշել: Նախ՝ որ պարզ չի եղել հանդիպման ձևաչափը, հայտնի չի եղել նաև թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը: Ինչպես նաև հրավերը մերժելու հիմք է հանդիսացել այն, որ Պաշտպանության նախարարությունից ասել են՝ հանդիպմանը կարող է մասնակցել նախաձեռնության անդամներից առավելագույնը 4 հոգի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում