«Ժամանակ». Խոշոր եղջերավոր անասունների արտահանումը անցած տարվա համեմատ 5 անգամ աճել է

«Ժամանակ»-ը, հղում անելով Մաքսային ծառայության տվյալներին, գրել է, որ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ։

Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ։

Իսկ «Ագարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նորից 5 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում