AM | RU
USD
EUR
RUB

Էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան ավելացել է ավելի քան 5 անգամ

 
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ համապատասխան մարմիններին հանձնարարեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը: Սա կարելի է ինչ-որ առումով աննախադեպ քայլ համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում անգամ նման որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ը, գնալով վարչապետի հանձնարարականի հետքերով, փորձել է պարզել, թե էլեկտրական շարժիչով մեքենաները ինչպիսի՞ պահանջարկ ունեն Հայաստանում, որքանո՞վ են հայ վարորդները նախընտրում էլեկտրամոբիլները ներքին այրման շարժիչով մեքենաներից, և ի՞նչ հետևանքներ կունենա դրանց ներմուծման վրա հարկերից ազատելու հնարավոր որոշումը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախորդ տարիներին էլեկտրամոբիլները Հայաստանում այդքան էլ մեծ պահանջարկ չեն ունեցել, սակայն այս տարի դրանց ներմուծման էական աճ է արձանագրվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ վարորդների մոտ էլեկտրոմոբիլների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից ազատելու որոշումը կարող է նպաստել դրանց ներկրման տեմպերի էական աճին:

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2016թ. երրորդ երկրներից ՀՀ է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ 2017-ի 9 ամիսներին` 28: Այսինքն, նախորդ տարվա համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ավելի քան 5 անգամ ավելացել է: ՊԵԿ-ից նաև հայտնեցին, որ երրորդ երկրներից ՀՀ բերված էլեկտրական շարժիչով մեքենաները հիմնականում ներկրվել են Չինաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից: ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությանը ՊԵԿ-ը չի տիրապետում, որովհետև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն չի իրականացվում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2017թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել (հաշվառվել ) է 12 էլեկտրամոբիլ, որոնցից մեկը՝ ZERO FX ZF 6.5 մակնիշի մոտոցիկլ է, վեցը՝ NISSAN LEAF, երեքը՝ TESLA MIDEL, իսկ երկուսը՝ EAGLE EG 6158K10 մակնիշի մեքենաներ են։ Թվարկված էլեկտրամոբիլներից մեկը գրանցվել է 2013 թ., մեկը՝ 2014թ., չորսը՝ 2016թ., իսկ մնացած վեցը՝ 2017 թ.։

Էլեկտրամոբիլների առավելությունների և թերությունների, դրանց ներմուծումը հարկերից ազատելու վարչապետի հանձնարարականի և այդ հանձրարականը կյանքի կոչելու դեպքում հնարավոր զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է նաև ավտոլրագրող Վահե Մակարյանի հետ: «Որոշումը դրական եմ գնահատում, անգամ՝ ուշացած, թեպետ՝ Հայաստանի նման զարգացող երկրի դեպքում, երբ անգամ աշխարհի շատ զարգացած երկրներ դեռ նման օրենքներ չուեն: Կարծում եմ՝ շատ տեղին որոշում կլինի։ Մնում է՝ ժամանակին և օպտիմալ ձևով կյանքի կոչվի։ Վարչապետը մեկամսյա ժամկետ էր սահմանել, ինչն արդեն լրանում է, այնպես որ, ժամանակն է արդեն հստակ քայլերը տեսնելու»,- ասում է Մակարյանը։

Խոսելով էլեկտրամոբիլների առավելությունների մասին՝ նա նշում է, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որևէ վնաս չի հասցնում բնությանը։ Այս առումով համեմատության եզր անգամ չկա ներքին այրման շարժիչով մեքենաների հետ։ Սա նրանց գլխավոր առավելությունն է, որ չունեն թունավոր արտանետումներ։ Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։ Սա, իհարկե, կախված է նրանից, թե որքան արժե կոնրկրետ երկրում մեկ լիտր բենզինն ու մեկ կիլովատ էլեկտրաէներգիան։ Մեքենայի` գազով աշխատելու դեպքում այդ տարբերությունն, իհարկե, կրճատվում է։

«Բայց էլեկտրական շարժիչով մեքենաներն իրենց որոշակի մինուսներն էլ ունեն, որոնց մի մասը ժամանակավոր է, մի մասը բխում է դրանց կառուցվածքային առանձնահատկությունից։ Նախ էլեկտրամոբիլների համար չկան արագ լիցքավորման կայաններ մեր երկրում, միայն թանկարժեք ամերիկյան Tesla-ների համար կա մեկ-երկու կայան, որոնք նախ բավարար չեն, և հետո բոլորը չէ, որ ի վիճակի են Tesla ներմուծել։ Այլ՝ ավելի մատչելի էլեկտրամոբիլներ էլ կան, օրինակ՝ Nissan Leaf, Chevrolet Volt, որոնք կարծում եմ՝ կամաց-կամաց կսկսեն հայտնվել մեր փողոցներում։ Մյուս թերությունն էլ այն է, որ դրայվի սիրահարները չեն կարող բավարարել իրենց ցանկությունները էլեկտրամոբիլների ղեկին, որքան էլ նրանց հզորությունը մեծ լինի. ներքին այրման շարժիչով մեքենայի՝ վարորդին պարգևած զգոցողություններն ու էֆեկտն այլ է։ Էլեկտրամոբիլները նաև անաղմուկ են, տրոլեյբուսների պես են աշխատում, ինչը նաև ունի որոշակի անվտանգության խնդիր հատկապես հետիոտների համար։ Բայց կարծում եմ՝ սրանք լուծելի հարցեր են, մեր հասարակությունն էլ կարող է ժամանակի ընթացքում հարմարվել՝ կենտրոնանալով ավելի շատ այս մեքենաների առավելությունների վրա»,- ասաց Մակարյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունն այսօր գնալով ավելի ու ավելի է հակվում խնայող, էքսպլուատացիոն առումով քիչ ծախսատար մեքենաներ վարելուն։ Իսկ էլեկտրական շարժիչով մեքենան հենց այն է, ինչին ձգտում են այդպիսի մտածողություն ունեցող, ժամանակակից վարորդները, որոնց համար կարևոր է ոչ թե ձևն ու շքեղությունը, այլ խնայող ու մաքուր փոխադրամիջոց ունենալը։ «Ինձ համար ամենաօպտիմալ լուծումն այն կլինի, որ առհասարակ վերացվեն էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման համար նախատեսվող վճարները կամ առնվազն հասցվեն շատ չնչին ու սիմվոլիկ գումարի։ Այսօր դրսից ավտոմեքենա ներմուծողները մշտապես դժգոհում են մաքսազերծման բարձր տոկոսադրույքներից, և այս փոփոխությունը կարող է առաջին խթանող հանգամանը լինել էլեկտրամոբիլների ներմուծման հարցում։ Կարևոր է նաև արդեն երկրի ներսում որոշակի արտոնությունների սահմանումը, այդ թվում՝ գույքահարկից ազատում կամ վճարի կտրուկ նվազեցում, տեխզննման, ԱՊՊԱ-ի վճարների հարցում արտոնություններ և ոչ միայն։ Ի վերջո, էլեկտրամոբիլ վարող քաղաքացին պետք է զգա իր առավելությունը.․նա չի վնասում բնությունը իր մեքենայով, ուստի արժի, որ նրան էլ չվնասի և օգուտ տա պետությունը»,- եզրափակեց Վահե Մակարյանը։

Լրահոս
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan