Դասադուլի մասնակիցներից շատերը կփոխեն դիրքորոշումը՝ ուսումնասիրելով ՊՆ առաջարկած ծրագրերը

«Մենք մինչև 18 տարեկանը, այնքան չենք հասկանում մեր երկրի կարևորությունն, ինչքան սահմանին ծառայություն կատարելուց հետո: Դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ մենք պետք է այն ուղղիով գնանք, որ մեր ստացած գիտելիքները ուղղենք մեր երկրին, իսկ ծառայությունը քեզ ստիպում է հասկանլ երկիր կարևորությունը »,-այս մասին «Արարատ» ՀԸ տաղավարում՝ խոսելով տարկետման իրավունքի սահմանափակման մասին, ասաց Ապրիլյան քառօրյայի մասնակից, ՀՀ «Արիության» մեդալակիր եւ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գևորգ Մանուկյանը, ով 2016-թ.ի ապրիլի 2-ին 3 կիլոմետր հեռավորության վրա խոցել էր Ադրեբաջանական՝ դիվերսատներով լի ուղղաթիռը :

«Ես կողմ եմ Պաշտպանության նախարարության այդ նախաձեռնությանը, քանի որ որպես ՀՀ քաղաքացի պարտավոր ենք մեր պարտքը հանձնել մեր հայրենիքին, և դա ավելի ճիշտ է, որ լինի ժամանակին, այսինքն սահմանված ժամկետում գնանք ծառայենք, վերադառնանք և մեր խիղճը հանգիստ կարողանանք մեր հետագա կյանքը դասավորել»,-նշեց Գևորգ Մանուկյանը:

Խոսելով դասադուլ անողների մասին, Գևորգ Մանուկյանը ասաց, որ նրանք նշում են այն փաստը, որ զինվորական ծառայությունից հետո ցանկություն չեն ունենում այլևս սովորելու.

«Ես այդպես չեմ կարծում, քանի որ, եթե մենք նպատակ ունեք գիտության մեջ նվաճումներ կատարել, ուրեմն վստահ եմ, որ այդ երկու տարին չի կարող խանգարել: Շատ հանգիստ կարող ենք գնալ ծառայել, վերադառնալ և գիտությամբ զբաղվել,ինչպես անում են շատ ուսանողներ, ինչպես՝ ես:
Այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կա. Մենք պետք է գիտակցենք, որ այն կրթությունը, որը ստանում ենք պետք է ներդնենք մեր պետության զարգացման համար»- հավելեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցը:

Գևորգ Մանուկյանը փաստեց, որ շատ զինվորներ, որոնք ծառայությունից հետո վերադարձել են, ոչ միայն շարունակում են ուսումը, այլ ավելի ոգևորվածությամբ են սովորում, քանի որ արդեն սովոր են շատ դժվարություններ հաղթահարել:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ծառայությունից հետո զինվորներին տրվում են մի շարք արտոնություններ՝ ուսման ժամանակ, Գևորգ Մանուկյանը նշեց, որ բացի արտոնությունները կան նաև մի շարք ծրագրեր, որոնք ուսումնասիրելուց հետո շատ ուսանողներ,ովքեր դեմ էին այս օրինագծի ընդունմանը, վստահ եմ՝ իրենց կարծիքը կփոխեն: Այս արտոնությունները թույլ են տալիս անապահով ընտանիքի երեխաներին կրթություն ստանալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում